Աշխատում եմ Արցախի նոր շփման գծի վրա ու հավանական է հրապարակեմ երբ վերջնական պատրաստ լինի:
Մի քանի փաստեր Հայաստանի բնակչության համար որ հասկանալի լինի ինչ ենք կորցրել՝
- 2020թ Սեպտեմբերին, Արցախի մակերեսը որը վերահսկվում էր Հայկական զորքերի կողմից (ՊՆ/ՊԲ) մոտ 11500 կմ2 էր (կանաչով) իսկ շփման գիծը ադրբեջանի հետ մոտ 245 կմ:
- 2020թ Դեկտեմբերին՝ մակերեսը որը վերահսկվում է Ռուս/Հայկական զորքերի կողմից դարձել է մոտ 2800 կմ2 (կարմիրով) իսկ շփման գիծը մոտ 440 կմ:
- Այսինքն տարածքը փոքրացել է մոտ 4 անգամ իսկ շփման գիծը երկարել է 200 կմով
- 44 օրյա պատերազմին մենք կորցրել ենք հողերի մոտ 25% իսկ մնացած 75%ը հանձնվել են պատերազմից հետո (հրադադարի պայմանագրով):
- 44 օրյա պատերազմին մենք կորցրել ենք 245 կմ շփման գծի 40 կմը միայն: Այսինքն թշնամին ճեղքել է շփման գծի մոտ 16%ը:
- Քաշաթաղի և Քարվաճարի հանձնումից հետո, Սյունիքը ունեցավ մոտ 500կմ նոր շփման գիծ ադրբեջանի հետ։

Ձորջ Տաբակյանի էջից
TikTok and Fitness: The Rise of Wellness Trends on the Platform