Армянская Церковь в Москве
7.63K subscribers
3.94K photos
87 videos
751 links
Download Telegram
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն եկեղեցում թեմակալ առաջնորդ Եզրաս սրբազանի հանդիսապետությամբ կատարվեց Բարեխոսական կարգ, որից հետո սրբազանհայրն ընթերցեց Գարեգին Բ Ամենայն Հայոց  Կաթողիկոսի ուղերձը Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առիթով: Վեհափառ Հայրապետը ցավով է շեշտում, որ հայ ժողովուրդը 109 տարի անց կրկին գտնվում է գոյաբանական նոր սպառնալիքների հանդիման:
Համատեղ աղոթքից հետո համալիրի բակում Ցեղասպանության զոհերին նվիրված հուշակոթողի մոտ ծաղիկներ խոնարհվեցին: Հանդիսավոր արարողությանը ներկա էին ՌԴ-ում ՀՀ դեսպանատան աշխատակիցներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հայ համայնքի անդամներ, ուսանողներ, Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան վարժարանի և Սուրբ Ներսես Շնորհալու անվան հայորդյաց տան մանկավարժներ ու սաներ:
Օրվա խորհրդին համահունչ «Տապան» թանգարանում բացվել էր նաև Եղեռնի զոհերի վավերագիր նկարների,  հայոց ցեղասպանությունը ժամանակին լուսաբանած համաշխարհային մամուլի առաջին էջերի պատկերների ցուցադրություն, որոնք արտացոլում են թուրքական հանցագործությունների իրական պատկերը: Որպես շարունակություն  հայերի հանդեպ կատարվող ոճրագործության՝ ներկայացված են նաև Արցախում վերջին տարիներին ոչնչացված հայկական եկեղեցիների, խաչքարերի, սրբավայերի ու գերեզմանների լուսանկարները: Ցուցադրության կենտրոնական մասում փակցված են Արցախի գերեվարված առաջնորդների լուսանկարները: Այս շարքում է նաև  Ռուբեն Վարդանյանի նկարը: «Արժեքներն ու սկզբունքները վեր են անգամ կյանքից». իբրև պատգամ կարդում ենք Արցախի նախկին պետնախարարի խոսքը:
Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր


🟣Ապրիլի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ ոգեկոչելու Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը:

🟣Հուշահամալիրում ծաղկեպսակի զետեղումից հետո Նորին Սրբության նախագահությամբ կատարվեց Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ:

🟣Օրվա առիթով Ծիծեռնակաբերդի հուշահամալիր էր բերվել նաև Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը:
Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների
ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Guide on How to Download Instagram Videos Effortlessly