NEWS.am
14.5K subscribers
4.34K photos
896 videos
1 file
20.7K links
NEWS.am լրատվական գործակալության հայերեն ալիք Telegram-ում
Download Telegram
2018 թվականի Հեղափոխության ժամանակ մենք գիտեինք, որ մեր տան՝ Հայաստանի Հանրապետության դռները, լուսամուտները, տանիքն ու ցանկապատը կարգի բերելու անհրաժեշտություն ունեն՝ հակառակ դեպքում Հեղափոխություն անելու կարիք չէր լինի:
Գիտեինք նաեւ, որ ոմանք մեզ կենվոր են համարում մեր իսկ տանը, եւ այդ ընկալումն ամրագրելու բազմաթիվ պայմաններ են ապահովել: 2018 թվականին մենք որոշեցինք լինել տանտեր, առանց մտածելու դրա հետեւանքների մասին: Ոչ թե առանց հասկանալու չմտածեցինք դրա հետեւանքների մասին, այլ հասկանալով չմտածեցինք, որովհետեւ ինքդ դո՛ւ լինելու հետեւանքների մասին մտածելու մասին մտածելն անիմաստ է. դո՛ւ պարզապես պիտի որոշես՝ ուզո՞ւմ ես դու լինել, թե՞ ոչ:
Մենք որոշեցինք, որ մենք տանտեր ենք, ու գնում ենք տանտեր լինելու մեր ճանապարհով:

Նիկոլ Փաշինյանի ուղերձը քաղաքացու օրվա առթիվ
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Մենք այնտեղ գնացել ենք պահի ազդեցության տակ եւ զղջում ենք. Քննչական կոմիտեն հրապարակել է զինծառայողների ուղերձը
NEWS.am
⚡️Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին
Մի խումբ զինծառայողների կողմից զինվորական ծառայության առանձին պարտականությունների կատարումից առերևույթ հրաժարվելու դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՀՀ քննչական կոմիտե
ԵՄ-ում Հայաստանի դեսպան. ՀԱՊԿ-ը լքեց մեզ
ՀՀ քննչական կոմիտեում քննություն է կատարվում՝ պարզելու Տավուշի մարզի Կիրանց բնակավայրում ապրիլի 26-ին տեղի ունեցած միջադեպի հանգամանքները։

Ըստ ոստիկանությունից ստացված հաղորդման՝ 2024թ․ ապրիլի 26-ին՝ ժամը 21.00-ին, Իջևան համայնքի Կիրանց բնակավայրի սկզբնամասում մի խումբ անձինք, փակելով ճանապարհը, չեն ենթարկվել այն բացելու ոստիկանության ծառայողների օրինական պահանջին:

Սկսվել է իրարանցում, որի ընթացքում տարածքում լսվել են պայթյունի ձայներ, այրվել են անվադողեր: Դեռևս չպարզված անձինք հրմշտել են ոստիկանության աշխատակիցներին և սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել նրանց հասցեին՝ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, դրսևորելով բացահայտ առհամարական վերաբերմունք հասարակական կարգի, իրավական ու բարոյական նորմերի նկատմամբ։ Այդ ըթնացքում նրանք քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, որի հետևանքով Ոստիկանության երկու ծառայող ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և տեղափոխվել «Իջևան» բժշկական կենտրոն:

ՀՀ քննչական կոմիտե
«Ժա’մն է, ընդվզե’ք բոլոր օրինական միջոցներով, բավակա’ն է խխունջացած ապրել»:

Բագրատ Սրբազան
Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակման օգտին. Պեսկով
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Լարված իրավիճակ Վանաձոր- Ալավերդի ճանապարհին.Հայաքվեի անդամները փակել են ճանապարհը. Ոստիկանները պահանջում են բացել այն
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
‼️ՀՀ ՊՆ. Վերջին օրերի ընթացքում համակարգված, մի շարք ստուգված տեղեկությունների համաձայն՝ նաև ուղղորդված որոշ շրջանակներ, այդ թվում՝ զանգվածային լրատվության միջոցներ, թիրախավորում են ՀՀ զինված ուժերը՝ փորձելով տարածել բանակի հեղինակությանը, կարգապահությանն ու մարտունակությանը վնասող ապատեղեկատվություն և սխալ տեղեկություններ։

Հատկանշական է, որ լրատվամիջոցները, անանուն աղբյուրներին հղում կատարելով, առանց ՊՆ համապատասխան ստորաբաժանման հետ ճշգրտումներ կատարելու, հրապարակում են անհայտ ծագմամբ տեղեկատվություն: 

Պաշտպանության նախարարությունը հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց և հիմք ընդունել գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններն  ու հայտարարությունները։
Կիրանցում են Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն եպիսկոպոս Ադամյանը և Մայր Աթոռից Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը:
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Երևան-Թբիլիսի ճանապարհի Դեբետ գյուղի հատվածում բերման են ենթարկել «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» կազմակերպության նախագահ, պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին:
Ներքին գործերի նախարարությունը հորդորում է զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց, անհիմն կամ, այսպես ասած՝ սեփական, բայց իրականում անհայտ ծագման աղբյուրներին հղում անելով՝ չթիրախավորել ՆԳՆ Ոստիկանությանը, զերծ մնալ սադրիչ այլ գործողություններից և հիմք ընդունել Ներքին գործերի նախարարության, Ոստիկանության պաշտոնական հաղորդագրությունները, մեկնաբանությունները:
Ապրիլի 28-29-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Կատարի Պետությունում

Ըստ հաղորդագրության՝ նախատեսված են հանդիպումներ Կատարի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ երկրի վարչապետ, ԱԳ նախարարի հետ:
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն
How to Easily Find YouTube Videos: A Comprehensive Guide