581 subscribers
688 photos
119 videos
68 links
Целью нашей организации является усиление национальной идентичности и знаний среди молодого поколения
Download Telegram
Երեկ երեկոյան տեղի է ունեցել Front Artsakh թիմի և "իԳործ" ծրագրի ներկայացուցիչների հանդիպումը , որի ընթացքում մենք խոսել ենք մեր գործունեության, ծրագրերի և Արցախի առջև ծառացած մարտահրավերների մասին։

Հանդիպման ժամանակ համատեղ ուժերով կազմակերպել է մտագրոհ՝ հետագա գործողությունների թեմայի շուրջ:

Ուրախ ենք, որ "իԳործ" ծրագրի սփյուռքի ներկայացուցիչներն անտարբեր չեն և պատրաստակամ են համագործակցել մեզ հետ։

Շնորհակալ ենք «Matena» միջազգային բիզնես դպրոցին և «ՎԱՆ ԱՐԴԻ» ՍՊԸ-ին՝ միջոցառման կազմակերպման համար:

@frontartskh
Այսօր Ֆրոնտ Արցախը եւ Ֆրոնտ Արցախին կից Բեկոր երիտասարդական ակումբը կազմակերպել էր միջոցառում նվիրված համշենցիների մշակույթին։

Համշենը պատմական Հայաստանի ամենաառեղծվածային եւ հետաքրքիր վայրերից մեկն է,այնտեղ մինչեւ հիմա ապրում են հայերը:

Միջոցառման ընթացքում բացահայտեցինք և ծանոթացանք համշենցիների մշակույթին` երգեցինք, պարեցինք և համտեսեցինք ավանդական ուտեստները։

Եվս մեկ անգամ շնորհակալ ենք բոլորին, որ մեզ հետ միասին բացահայտեցիք պատմական Հայաստանի կարեւորագույն տարածաշրջանի՝ Համշենի մշակույթը։

@frontartsakh
Այսօր Արցախը կրկին կրակի տակ է։ Խորհրդանշական է՝ այսօր պատերազմի հաղթող սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը։

Մեր տների պատուհաններից կարող ենք լսել կրակոցների ձայները։

Զարմանալու բան չկա՝ նույն թշնամին, նույն Ստեփանակերտը՝ փոքր հերոս-քաղաք, որը սովոր է լսել պատերազմի ձայները և հարվածն իր վրա վերցնել։

Ի՞նչ եզրակացություններ կարելի է անել այս իրավիճակից:

- Ադրբեջանը շարունակում է հայրենի հողերից հայ բնակչությանը աքսորելու և ոչնչացնելու իր պետական քաղաքականությունը;

- Այսօրվա Ադրբեջանի հետ ցանկացած Խաղաղությունը դանդաղ մահ է միայն:

- Ռուբեն Վարդանյանի հեռանալը պետք էր միայն Ադրբեջանին, որպեսզի միջազգային հանրության ակտիվ ուշադրությունը Արցախի նկատմամբ նվազեր, և հնարավոր լիներ շարունակել իր ագրեսիվ քաղաքականությունը։

- Սա առաջին և հաստատ վերջին կրակոցը չէ Արցախի օրհնյալ հողում, մենք պետք է 24 ժամ պատրաստ լինենք ամեն ինչի, և յուրաքանչյուր ոք, ով փորձում է մեզ հանգստացնել և ասել, որ դա միայն ժամանակավոր է, պետք է մտածի, թե ում շահերն է նա ներկայացնում։

@frontartsakh
Այս երկրում ամեն ինչն ունի իր հետևանքը, մարդկանց հիասթափությունը նույնպես, այն հիասթափությունը, որն օրեցօր նրանց զրկում է նորմալ ապրելու և նորը ստեղծելու իրավունքից, ինչը անորոշության առաջ է կանգնեցնում։

Բլոկադայի 88֊րդ օրն է՝ արցախցին աշխատում է, դպրոց և համալսարան հաճախում, մտերիմներին տեսնում, քայլում քաղաքում: Առաջին հայացքից ամեն ինչ լավ է, նույնիսկ խանութներում երբեմն սնունդ են ստանում, այն էլ՝ բավականին լայն տեսականի ստեղծված իրավիճակի համար։ Արդյո՞ք դա բավարար է կյանքը լիարժեք վայելելու համար։ Արդյո՞ք դա է արցախցի մանուկի երջանիկ մանկությունը, ուսանողի լավագույն տարիները։

Մեր առջև խնդիր է դրված, ամենօրյա կարիքներից բացի, հոգ տանել նաև մեր ապագայի և նպատակերի մասին, ինչն այսօր գրեթե անհնար է։ Դա այն ծանր իրականություն է, որում մենք բոլորս ստիպված ենք ապրել` դրական արդյունք ակնկալելով։

Պատվականյան Բելլա,
«Բեկոր» երիտասարդական ակումբի խմբագրության հեղինակ

@frontartsakh
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Մոնթե Մելքոնյան, հետաքրքիր է, ի՞նչ կլիներ, եթե հիմա մեր մեջ լիներ Մոնթեն։

Ամենայն հավանականությամբ, նման բան նույնիսկ պատկերացնել չի լինի՝ չէ որ Մոնթեն չէր հաշտվի այն ամենի հետ, ինչ թշնամիներն ու հայրենակիցները արեցին իր հայրենիքի նկատմամբ։

Մոնթե Մելքոնյանը հայ ժամանակակից պատմության ամենապայծառ էջերից մեկն է, որն իր արյամբ քավեց իր սերնդի բազում մարդկանց մեղքերն ու ամոթը:

Մոնթե Մելքոնյան, որքա՜ն ենք զգում քո կարիքն այսօր և այստեղ:

Արդյո՞ք հայ հասարակությունը դեռ բավարար ռեսուրս կունենա ժողովրդին նոր Մոնթե պարգևելու։

Ոչ թե պարզապես քաջարի ռազմիկ, այլ մի մարդ, ով իր ողջ կյանքը նվիրել է իր ժողովրդին՝ ռազմական, գաղափարական, ակադեմիական իմաստներով։

Մեզ խիստ անհրաժեշտ են Մոնթե Մելքոնյանի գործի ժառանգորդները, հակառակ դեպքում՝ դեն նետված ենք ու անտեր։

@frontartsakh
❗️Մարտի 10-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին խախտել են հրադադարը` կիրառելով հրաձգային զենքեր։ Հրադադարը խախտելուց հետո երեկոյան արգելափակեցին նաև գազամատակարարումը։

Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը Մայր Հայաստանին և ամբողջ աշխարհին կապող միակ կյանքի ճանապարհը։ Ամեն օր բնակչությունը արթնանում է լավ լուր լսելու հույսով, սակայն տեղի է ունենում հակառակը։

Հանրապետությունը կանգնած է լուրջ հումանիտար, տնտեսական և տարածքային խնդիրների առաջ։

Ռիմմա Բաբայան,
«Բեկոր» երիտասարդական ակումբի խմբագրության հեղինակ


@frontartsakh
Մարտի 7-ին տեղի ունեցած հավաքի մասին բոլորը ունեն սեփական կարծիք, հիմնավորում, անգամ փաստարկներ, որի հիման վրա բացարձակ մեծամասնությունը համոզված է «ամեն ինչի անիմաստության» վրա։

Ոմանք չեն հասկանում հավաքի բուն նպատակը․ - «Բողոքելու բան ունեք, գնացեք մեր իշխանությունից պահանջեք։ Ռուսը ի՞նչ։ Ինքն ի՞նչ կարա անի։ Իրանից ոչինչ կախված չի՛»։ Սակայն պետք չէ մոռանալ, որ հասարակությունն ունի վատ սովորություն իր անգործությունը արդարացնել ցանկացած «տրամաբանակ» իրականությամբ, միայն թե իրենից հանի պատասխանատվությունը ներկայի ու ապագայի համար։ Արդյո՞ք այս պարագայում էլ չենք շփոթեցնում մեզ․․․
Մյուսներին դուր չի եկել «հակառուսական» պաստառները։

Երևի հետաքրքիր կլիներ կարդալ հակառուսական արտահայտությունների բառարանի հայկական տարբերակը․ խորհուրդ ու պահանջարկ ապագա հավաքների կազմակերպիչներին ուսումնասիրել թույլատրվող բառերի ցանկը՝ հանկարծ «ռուսը» չնեղվի։ Թվում է՝ ի վիճակի չենք տարբերել մեր ու օտարի շահերը, իսկ տարբերելիս էլ հաճախ մերը երկրորդային են դառնում։

Յուրաքանչյուրն էլ կարող է բերել արգումենտներ ինչու չպիտի տեղի ունենար այն ինչ եղավ։ Իսկ հակառակ տեսակետին լսող կա՞։

Հարություն Անդրեասյան,
«Բեկոր» երիտասարդական ակումբի խմբագրության հեղինակ


@frontartsakh
Արցախի բլոկադան աշխարհին հետաքրքիր չէ։ Ինչպես ժամանակին Լենինգրադի։

Լենինգրադի բլոկադան, որը տևեց ուղիղ 871 օր։ Հիտլերի համար Լենինգրադը " պակաս կտոր " էր, ինչպես Ալիևի համար Արցախը։

  Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում նշել է. " Գործող աշխարհակարգը ճաքեր է տվել, սակայն դեռ չի փլուզվել: Նոր աշխարհակարգը սաղմնային փուլում է, սակայն դեռ չի շտապում ծնվել :
Այսօր Արցախում բլոկադա է։
Այն ոչնչով չի տարբերվում Հիտլերի Լենինգրադի բլոկադայից: Սակայն այն միջազգային հանրությանը հետաքրքիր խնդիր չէ: Ինչու՞ եմ հեռու գնում, լոկալ հանրությանն էլ առանձնապես հետաքրիր չէ..."

  Լենինգրադի շրջափակման առաջին օրերին, շատերը չէին հավատում իրավիճակի լրջությանը, բայց սկսում էին պատրաստվել պաշարմանը։
Արցախում գրեթե նույն իրավիճակն էր. շրջափակման առաջին օրերին ոչ մեկ չէր հասկանում, թե ինչի մեջ ենք հայտնվել մենք։ Խանութները լցված էին մարդկանցով, գրեթե ամեն քայլափոխի հերթեր էին։
  Լենինգրադում սկսեցին սննդի քարտեր ստեղծել: Սակայն 3մլն մարդկանց համար անհնար էր բաժնետոմսերով գոյատևելը, ընդ որում որից մոտ 400.000-ը երեխաներ էին։
Արցախում նույնպես սկսվեց սննդային քարտերի բաժանումը։ Սակայն Լենինգրադի ժողովուրդը չէր բողոքում նման լուծումից, իսկ մե՞նք... դե երևի արդեն պարզ է։

  Անհրաժեշտ էր թշնամուն ապացուցել, որ Լենինգրադի շրջափակումը չի սպանի քաղաքը, այն շարունակում է սպրել:
 
  Հիմա Արցախում լույսը ժամով են սարքել, գազն էլ ըստ տրամադրության, երբ ուզեն կկտրեն.

Արթնացե'ք ՄԱՐԴԻԿ...

Անաստասիա Անդրյան,
«Բեկոր» երիտասարդական ակումբի խմբագրության հեղինակ

@frontartsakh
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Միշտ ակտուալ մտքեր մեր ժողովրդի համար:

@frontartsakh
Խնապատ, գյուղ Արցախի
Հանրապետության Ասկերանի շրջանում: Առավոտյան մեկնեցինք գյուղ, նախապես մեզ հետ վերցնելով որոշ կարևոր իրեր` վերարկու, ջուր, ուտելիք և իհարկե ֆոտոխցիկը։

Քաղաքից հեռու չէր` շուտ հասանք, այն էլ գյուղ չհասած`քայլելով սկսեցինք ուսումնասիրել տեսարանը, ճանապարհը, անցնող
մարդկանց։

Օրվա ընթացքում անընդհատ հնչում էր ֆոտոխցիկի ձայնը`
շատ բան կար նկարելու։ Արևի տակ քայլելով հասանք ջրամբարին. հանգիստ
էր։ Շարունակելով զբոսանքը ի վերջո նկատեցինք աղբյուրը` շատ ծարավ էինք, ջուրն էլ` սառն ու զովացնող։

Կամաց֊կամաց սկսեցինք գյուղի բնակիչներին հանդիպել, բոլորն էլ մեզ հյուր էին կանչում, իհարկե` սուրճ առաջարկում, մենք էլ գյուղի մասին հարցեր էինք տալիս։ Բնակիչներից մեկը հիանալի դուդուկ էր նվագում, մոռացանք նկարելու մասին` ուղղակի լսում էինք, հիանում։

Ճանապարհը մեզ բերեց դպրոցի
դարպասների մոտ։ Արևի շողերի տակ դարպասից դպրոց տանող ճանապարհը երազի էր նման։ Շրջեցինք տարածքով,
նկարեցինք, նկարվեցինք, խաղ, կատակ..

Մի պահ հասկացանք, որ արևի մայր մտնելուն պես լավ կադրեր ստանալը դժվարանում է` շտապեցինք գյուղի դեռ անճանաչելի հատվածը
ուսումնասիրելուն։ Մոտեցանք փոքր խաղահրապարակում ֆուտբոլ խաղացողներին. իհարկե դժգոհեցին`
խաղի ամենաթեժ պահին խանգարում էինք։

Արևի վերջին շողերը վայելելով
հանդիպեցինք զբոսնող
երիտասարդների, խանութից դուրս եկող կանանց, վազվզող երեխաների, ենթադրեցինք` գյուղի կենտրոնական
հատվածն է, շարժը շատ էր։
Շարժվեցինք դեպի Մեծ հայրենականին նվիրված հուշարձանը և երկար
բարձրանալուց հետո շրջվեցինք.
տեսարանը հիանալի էր` գյուղը, արտերը, մայր մտնող արևը, ճանապարհը..

Արցախի գյուղական կոլորիտն էր մեր աչքերի առաջ։
Լավ տրամադրությամբ և լիքը կադրերով վերադարձանք քաղաք` համոզված
լինելով, որ Խնապատը տաք գույներով և ջերմությամբ կմնա մեր հիշողություններում։


Բելլա Պատվականյան «Բեկոր» երիտասարդական ակումբի խմբագրության հեղինակ
Top 5 Best Zoom Cameras