Forwarded from ՈՄԱ - Վանաձոր
🩸 Ճնշման համախտանիշ

📌 Երկարատև ճնշման դեպքում, երբ վերջույթը երկար ժամանակ գտնվում է որևէ ծանր առարկայի (փլատակների, բետոնե բլոկերի) ազդեցության տակ, ժամանակի ընթացքում արյան մատակարարումն այդ հատվածում դադարում է, ինչի հետևանքով վերջույթը մնում է առանց թթվածնի։ Այս ամենի հետևանքով վերջույթը սկսում է մեռուկանալ և այդ հատվածում հավաքվում են տոքսիկ նյութեր։

Ծանր առարկան վերջույթի վրայից վերցնելուց, այդ տոքսիկ նյութերը սկսում են շրջանառվել օրգանիզմում։ Երիկամները չեն հասցնում ֆիլտրել և օրգանիզմից հանել դրանք, ուստի ծանր առարկայի ազդեցությունից դուրս գալուց րոպեներ կամ ժամեր անց տուժածը մահանում է՝ սուր երիկամային անբավարարությունից։

🔹 ԱԲՕ-ն Կրաշ սինդրոմի դեպքում։

Ծանր առարկան հեռացնելուց առաջ ճզմված մասից վերև տեղադրել ժգուտ, նշել.

Տեղադրման ժամը,
Ցավազրկել,
Հանել փլատակներից,
Առանց ժգուտը հանելու վերջույթի ծայրից մինչև ժգուտը էլաստիկ բինտով փաթաթել, ապա հետո հանել ժգուտը:

Այս գործընթացը կոչվում է տուրնիկետային վիրակապ և արվում է ճզմված մասում ավշի հոսքը դադարեցնելու համար, որպեսզի ավշի մեջ չմտնեն այդ հատվածի տոքսինները: Օգտագործվում է միայն էլաստիկ բինտ և վիրակապվում է շատ ձիգ։

Եթե ցանկանում եք լինել տեղեկացված, ապա.

📢 ՈՄԱ - Վանաձորը մեկնարկում է առաջին օգնության դասեր։

🔰 Դասերը տեղի են ունենալու օգոստոսի 15-25-ը ԱՄԵՆ ՕՐ, ՈՄԱ - Վանաձորի շենքում։
🔰 Դասերի արժեքը մեկ օրվա համար՝ 1000 դրամ։
🔰 Դասերից հետո Վանաձորում տունվերադարձը կկազմակերպի ՈՄԱ-ն։

Գրանցվել՝
https://forms.gle/6Wmit8Wtfw5xhnt68
Հարցերի դեպքում՝
077(099)-04-35-99
Top 5 Best Zoom Cameras