Առաջարկություններ DJI շարքի օգտագործողից

Ի՞նչ է տեսնում աերոսկոպը։

1 ֊ Օպերատորի գտնվելու վայրը տեսնում է կառավարող բջջային սարքի GPS միջոցով։
2 ֊ Տեսնում է թռիչքի վայրը։
3 ֊ Տեսնում է թռիչքի հետագիծը։
4 ֊ Տեսնում է վայրէջքի վայրը։
5 ֊ Տեսնում է դրոնի ճշգրիտ գտնվելու վայրը և սերիական համարը։

Այս բոլոր տվյալները վտանգ են ներկայացնում, բայց որոշները ավելի վտանգավոր են։
Օրինակ, օպերատորի գտնվելու վայրը, վայրէջքի վայրը և թռիչքի վայրը համարվում են ամենավտանգավորները։

Աերոսկոպների էկրաններից չի կարելի հեռացնել անօդաչուի օպերատորի գտնվելու վայրը առանց անօդաչուի id֊ի հետ աշխատելու, բայց այն կարելի է փոխել Android-ի ցանկացած հավելվածի օգնությամբ` գտնվելու վայրը կեղծելու համար:
Գործարկում էք ծրագիրը, տեղադրում ժայն կետը, որտեղ դուք ցանկանում եք, որ անօդաչուի օպերատորը լինի և ձեր բջջային սարքը կարծում է, որ այն գտնվում է այնտեղ, ոչ թե այստեղ:

Միշտ պետք է հնարավորինս հեռու լինել թռիչքի կետից և վայրէջքի կետից: Ցավոք անհնար է դա անել առանց կայանի հիմքի փոքրիկ անօդաչուի հետ:
Դրա համար խնդիրն կայանում է նրանում, որ պետք է նվազագույն ժամանակ գտնվել թռիչքի կետում և վայրէջքի կետում: Իդեալական դեպքում պետք է անօդաչուն գործարկել ոչ թե բաց վայրերում, այլ փակ վայրերում, ինչպիսիք են՝ ծառերի կուտակումները, շենքերի միջև տարածքները, որպեսզի անօդաչուն, երկրի վրա կանգնած, չկարողանա ազդանշաններ տալ հեռու։ Թռիչքից հետո օպերատորը պետք է տեղափոխվի, քանի որ հենց անօդաչուն բարձրացնի և հայտնաբերվի աերոսկոպով, թռիչքի կետը հայտնի կդառնա հակառակորդին:

Բացի այդ, վայրէջք պետք է ավարտել արդեն այլ վայրում։

Վայրէջք։ Վայրէջք կատարելու համար անհրաժեշտ է լինել ծայրահեղ ցածր բարձրության վրա (գետնից 10 սմ), վարել սարքը ոչ ուղիղ հետագծով: Այսինքն, շարժվել ոչ թե դեպի ձեզ, այլ մի փոքր այլ ուղղությամբ:
Այս կերպ անհնար կլինի հաշվարկել վայրէջքի կետի ուղղությունը:
Իսկ որքան ցածր է անօդաչուն գետնից, այնքան ավելի թույլ նա կճառագայթի հեռավորության վրա, քանի որ դրա շուրջ կլինեն շատ խոչընդոտներ թփերի, ծառերի, ցանկապատների և այլ տեսքով։ Այդ բարձրության վրա ևա յդ հետագծի դեպքում աէրոսկոպը ամենայն հավանականությամբ կկորցնի անօդաչուն։ Եվ դուք կկարողանաք անվտանգ վերցնել այն։

Աղբյուր՝ https://teleg.eu/s/military_arm/14226
Շարունակելի․․․
The Benefits of Using a YT Audio to MP3 Converter