Ադրբեջան Պոստֆակտում
1.32K subscribers
1.63K photos
536 videos
276 links
Առաջին ՀԱՅԿԱԿԱՆ բլոգը:
Միայն ամենակարևորը Ադրբեջանի մասին…

Կապ՝ @Az21Factum_Bot

*Ձեր նվիրաբերումները մեծ ներդրում ունեն հակաադրբեջանական տեղեկատվության պայքարի գործում 4083060010909634 (Քարտի թվեր) Ամերիաբանկ:

Email: [email protected]
Download Telegram
📍Ես ու Սաթիկ Սերյանյանը օրերս հարցազրույց(https://youtu.be/O9JBGHXVrg8) ենք ունեցել ու խոսել ենք բազում թեմաների մասին:

Ամենածիծաղալուն այն է, որ 1 ժամ 12 րոպե տևած հարցազրույցում, որտեղ խոսել ենք նիկոլի ապիկար կառավարության, Բերձորի հանձման, Հայաստանի և Արցախի սպառնալիքների, Ադրբեջանի նոր ագրեսիայի(պատերազմ) և այլ շատ-շատ կարևոր հարցերի մասին infocom.am-ը #նիկոլի_պաշտպանի դերն է որոշել ստանծնել: Այսինքն, մեր քաննարկած բոլոր թեմաների հետ համաձայն եք բացի նիկոլի հակառուսական քայլերի մասին ճշմարտությունը լսելուց:

👉infocom.am լրատվականը այսօր անդրադարձել է այդ հարցազրույցին և նյութը վերնագրել «Հայաստանում ռուսական ալիքների հեռարձակումը չի դադարեցվելԳառնիկ Դավթյանը սխալվում է»:

Նախ սույն լրատվականը հենց նյութի(https://infocom.am/hy/Article/86058) սկզբում արդեն իսկ հաստատում է, որ իմ հայտարությունը ոչ թե սխալ է, այլ ճիշտ հակառակը:

Շատ չկարևորելով այս թեման՝ կասեմ, որ թող մեծ սխալս սա լինի, որ ոչ թե ասել եմ սահմանափակել, այլ փակել(պարզապես բառի կիրառման վրիպակն է եղել): Բայց միթե՞ այդ ամբողջ հարցազրույցի ընթացքում էտ միակ հարցն էր, որ ձեզ ՀուԶուՄ էր: Համոզված եմ, որ նույն լրատվականը լավ գիտի, որ օրենքով սահմանափակումներ են մտցվել, որի պատճառով Հանրային մուլտիպլեքսում չկան այն ընկերությունները(ռուսական) որոնց մասին խոսել եմ:

Մի եղեկ #նիկոլի_ծառան. դա պատվաբեր բան չէ՝ այն էլ լրատվականի համար:

@garnikdavtyan
How to Watch Stories from Instagram