«Մեծն Տիգրան» Աշխարհազորային Գունդ
1.45K subscribers
270 photos
58 videos
13 files
136 links
Մեզ հետ կապնվելու կամ հարցերի համար` @Metsn_Tigran_bot

Для вопросов и связи пишите - @Metsn_Tigran_bot

You can ask questions you can write to @Metsn_Tigran_bot
Download Telegram
🤝 Ուրախ ենք տեղեկացնել մեր նոր գործընկերոջ՝ Armenian Drone Racing Community նախաձեռնության մասին:

Նախաձեռնության գաղափարն ի հայտ է եկել 44-օրյա պատերազմից հետո, երբ ակնհայտ երևաց անօդաչու թռչող սարքերի կարիքը մեր երկրի պաշտպանության համար:

ℹ️ 2022 թվականին հիմնվելով`«Armenian Drone Racing Community»-ին նպատակ է հետապնդում ՀՀ-ում բարձրացնել #ԱԹՍ-ների հանդեպ հետաքրքրվածությունը, ստեղծել և մշակել ուսուցողական բովանդակություն մեդիահարթակում, ԱԹՍ ունեցող բոլոր անհատներին համախմբել և ստեղծել ոլորտում համայնք, ՀՀ-ում նպաստել սպորտի և ԱԹՍ-ների մշակույթի տարածմանը, անցկացնել ամենամյա մրցարշավներ, որը կնպաստի ոլորտում ԱԹՍ պրոֆեսիոնալ վարողների ավելացմանը, ոլորտի հանդեպ հետաքրքրվածության բարձրացմանը:
Forwarded from ArmDrone Community
ℹ️ «Armenian Drone Racing Community»-ն @metsntigran -ի հետ համատեղ արդեն 1 ամիս է ինչ մեկնարկել է #ԱԹՍ օպերատորների պատրաստման անվճար դասընթացի առաջին փուլը:

📈 Այս կարճ ժամանակահատվածում մեզ դիմել են 310+ անձինք, ովքեր փուլ առ փուլ սովորելու և հմտանալու են ոլորտում:
Այժմ մեզ մոտ սովորում են 34 մասնակիցներ, ովքեր այս ընթացքում հասցրել են ձեռք բերել գիտելիքներ և զարգանալ ոլորտում:

Իսկ շատ շուտով սպասում ենք մեր դասընթացի 2-րդ խմբի մասնակիցներին:
Դասընթացին գրանցված բոլոր մասնակիցնեին խնդրում ենք զինվել համբերությամբ և սպասել մեր հրավերին՝ ԱԹՍ օպերատորների դասընթացի մասնակցության համար:

❗️ Եվս մեկ անգամ հիշեցնենք, որ դասընթացի նպատակն է պատրաստել ԱԹՍ ոլորտի մասնագետներ, ովքեր անհրաժեշտության դեպքում կլծվեն հայրենիքի պաշտպանության գործին, կփոխանցեն իրենց գիտելիքները ոլորտում գործունեություն ծավալել ցանկացող անձանց:
Forwarded from ArmDrone Community
Մեծ ուրախությամբ ցանկանում ենք տեղեկացնել, որ «Մեծն Տիգրան Աշխարհազորային Գնդի» հետ համատեղ կազմակերպված և շուրջ 1ամիս ընթացող #ԱԹՍ օպերատորների պատրաստման անվճար դասընթացի առաջին փուլն ավարտված է:
Շատ շուտով առաջին խմբի մեր մասնակիցները կհանձնեն իրենց ավարտական քննությունը և կստանան հավաստագրեր:

ℹ️ Դե ինչպես և խոստացել էինք, այժմ ընտրվել և ձևավորվել է #ԱԹՍ օպերատորների պատրաստման անվճար դասընթացների երկրորդ խումբը:

📩 Բոլոր այն անձինք, ովքեր նախապես գրանցվել էին անվճար դասընթացին խնդրում ենք ստուգել հայտադիմումում նշված ձեր էլ. հասցեն և դրա միջոցով հաստատել դասընթացին ձեր մասնակցությունը:

❗️ Հիշեցում.
Այն անձինք, ովքեր էլ. հասցեի միջոցով չեն հաստատի իրենց ներկայությունը կզրկվեն դասընթացի մասնակցության հնարավորությունից:
Խնդրում ենք էլ. հասցե մուտք գործելիս ստուգել նաև «спам» բաժինը:
Նոր նկարներ Armenian Drone Racing Community-ի հետ համատեղ իրականացվող #ԱԹՍ օպերատորների առաջին և երկրորդ խմբերի քննության ընթացքից և սերտիֆիկատների հանձնման միջոցառումից։

🤝 Շնորհավորում ենք բոլոր մասնակիցներին`մաղթելով ոլորտում նորանոր հաջողություններ, մասնագիտական աճ և անվրեպ թռիչքներ։

💯 Դե իսկ շատերի հետ կհանդիպենք դասընթացի երկրորդ փուլում։
🎊 Ահա և վերջ, կայացավ Armenian Drone Racing Community-ի հետ համատեղ իրականացվող #ԱԹՍ օպերատորների պատրաստման անվճար դասընթացի վերջին խմբի մասնակիցների ավարտական քննությունը և հավաստագրերի հանձնման արարողությունը:

Դասընթացի հաջող ավարտն ու նոր որակավորումն ձեզ համար նոր կարիերայի հնարավորություններ է բացում։

🤝 Շնորհավորում ենք բոլոր մասնակիցներին՝ մաղթելով ոլորտում մասնագիտական առաջընթաց և անվրեպ թռիչքներ։
Samsung HW-B650: A Powerful Soundbar for an Immersive Audio Experience