ՈՄԱ - Վանաձոր
143 subscribers
574 photos
68 videos
142 links
Մեր նպատակն է յուրաքանչյուրին դարձնել ավելի ուժեղ և մարտունակ։
Ֆեյսբուքյան էջ՝
https://www.facebook.com/voma.vanadzor/
Ինստագրամյան էջ՝
https://www.instagram.com/voma.vanadzor/
Էլ․ հասցե՝
[email protected]
Կայք`
http://vomavanadzor.am/
Download Telegram
Vanadzor Technology Center - VTCում ենք, առաջին օգնության արագացված կուրսեր ենք անում։

Երանի՜ քաղաքացիական պաշտպանության և ռազմական պատրաստությունն ու դրանց բարելավումը դառնա կենցաղի մի մաս և՛ քաղաքացիների, և՛ բիզնես-անձնակազմերի կյանքում, բայց ՄԻՇՏ։ #ԱզգԲանակ #երկիրամրոց

🙋 Աջակցե՛ք մեզ։
Idram: 565382372
«ՈՄԱ ՎԱՆԱՁՈՐ» Ռազմահայրենասիրական ՀԿ
1510053545770100 AMD – ՀՀ դրամ
1510053545770101 USD – ԱՄՆ դոլար
1510053545770149 EUR – Եվրո
1510053545770158 RUB – Ռուբլի
ARCA / Master Card - 5473391010003101 Arman Kocharyan
Հարգելի՜ քույրեր և եղբայրներ,

❗️յուրաքանչյուրիս ընտանիքում պետք է լինի պատրաստ ուսապարկ առաջին անհրաժեշտության իրերով, որպեսզի «Օդային Տագնապ» ազդանշանի դեպքում կազմակերպված դուրս գանք տանից։

Ուսապարկում պետք է լինի`

Փաստաթղթեր (անձնագիր/նույնականացման քարտ)
Կապի միջոցներ (հեռախոս)
Լապտերներ
Լիցքավորիչ (PowerBank)
Հագուստ (տարբեր եղանակային պայմաններին համապատասխան, գուլպաներ)
Առաջին բուժօգնության իրեր
Հիգիենայի պարագաներ (օճառ, սրբիչ, թաց և չոր անձեռոցիկ, ատամի խոզանակ, մածուկ)
Սնունդ (ընկուզեղեն, սպիտակուցային բատոններ, շոկոլադե սալիկներ, կրեկերներ և այլն)
Ջուր
Անձրևանոց, ծածկոց
Կրակ վառելու միջոց (Լուցկի, կրակայրիչ, չոր սպիրտ)
Սուլիչ
Չծալվող շեղբով դանակ (ոչ ծանր, կոմպակտ)
Պարան

Միասին դեպի #ԱզգԲանակ
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Թանկագի՛ն հայրենակիցներ,

այսօր ՈՄԱ֊Վանաձորը դարձավ մեկ տարեկան։

Մեկ տարի է, ինչ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում մարդիկ մարզվում են, կրթվում։ Ստանում իրենց կյանքի համար արժեքավոր գիտելիքներ։

▪️ Այս ամբողջ ընթացքում մարզվել է մոտ 150 հոգի, ովքեր ձեռք են բերել գիտելիքներ մարտավարությունից, ԱԲՕ֊ից, ալպինիզմից, ռազմական քարտեզագրությունից, մեդիագրագիտությունից, քաղպաշտպանությունից, գոյատևումից և այլն։
▪️ ՈՄԱ֊Վանաձորը այցեր է ունեցել գյուղեր, դպրոցներ և անցկացրել առաջին օգնության դասընթացներ։

Շնորհակալ ենք բոլորին աջակցելու, վստահելու և հավատալու համար։

Շարունակելով դեպի #ազգբանակ
#երկիրամրոց

Աջակցելու տարբերակները՝ մեկնաբանություններում։
Մեր հիմնական առարկաներից է մեդիագրագիտությունը։ Ռազմամարզական համատեքստում առարկայի նպատակը ինֆորմացիայի նշանակությունն է ժամանակակից պատերազմներում, դրա հետ ճիշտ վարվելն է թվային տիրույթում։

🙋 Աջակցե՛ք մեզ։
Idram: 565382372
«ՈՄԱ ՎԱՆԱՁՈՐ» Ռազմահայրենասիրական ՀԿ
1510053545770100 AMD – ՀՀ դրամ
1510053545770101 USD – ԱՄՆ դոլար
1510053545770149 EUR – Եվրո
1510053545770158 RUB – Ռուբլի
#երկիրամրոց #ազգբանակ #միլիտարիզացիա
🙋 Ականանետի արկակոծության ժամանակ․․․
Ի՞նչ անել

📌Ականանետի արկակոծությունը կարող է երկար տևել։ Ականանետի արկը հողի վրա է իջնում ուղղահայաց, արկի խոցման շառավիղը 50 մ է։
Եթե արկակոծությունը քառակուսու վրա է, ցանկալի է տեղից ՉԿԱՆԳՆԵԼ 5-10 ր։ Որպես կանոն՝ մեկ կետի վրա ոչնչացման փաթեթը 60-100 արկ է։

📌Եթե արկակոծությունը չի ավարտվում, պետք է սողալ շենքերից հեռու ու գտնել թաքստոց՝ խորը փոս, ստորգետնյա անցում, ճանապարհի տակով անցնող խողովակ և այլն։

Աղբյուր՝ https://teleg.eu/tir_tg/182

🙋 Աջակցե՛ք մեզ։
Idram: 565382372
«ՈՄԱ ՎԱՆԱՁՈՐ» Ռազմահայրենասիրական ՀԿ
1510053545770100 AMD – ՀՀ դրամ
1510053545770101 USD – ԱՄՆ դոլար
1510053545770149 EUR – Եվրո
1510053545770158 RUB – Ռուբլի
#երկիրամրոց #ազգբանակ #միլիտարիզացիա
Մեզ անհրաժեշտ են օգտագործած, բայց պիտանի վիճակում շկաֆներ, գարդերոպներ և այլն։ Օգնելու հնարավորության դեպքում գրեք էջին կամ զանգահարեք էջի համարով։
Նախապես շնորհակալ ենք։

🙋 Աջակցե՛ք մեզ։
Idram: 565382372
«ՈՄԱ ՎԱՆԱՁՈՐ» Ռազմահայրենասիրական ՀԿ
1510053545770100 AMD – ՀՀ դրամ
1510053545770101 USD – ԱՄՆ դոլար
1510053545770149 EUR – Եվրո
1510053545770158 RUB – Ռուբլի
#երկիրամրոց #ազգբանակ #միլիտարիզացիա
🇦🇲✊️ 7 պատգամ՝ հայ զինվորին

1. Ոչ մի տեղ՝ առանց Սյունիքի և Արցախի։ Առանց Հայաստանի աշխարհագրական այդ հզոր ողնաշարի մեր ամբողջական հայրենիքը գոյություն ունենալ չի կարող։

2. Լեռներիդ վրա, լեռներիդ մեջ է քո փրկությունը։ Արդ, տաճարներիդ մեջ, խաչերիդ կողքին բարձրացրու՛ մի-մի ժայռ, և՛ պաշտիր, և՛ երկրպագիր, որ չթուլանա փրկարար պաշտամունքը դեպի լեռներդ։

3. Սպարտա՛։ Քո երկիրը որպես նոր Սպարտա՛ կարող է գոյություն ունենալ տխուր Արևելքում։ Ձգտի՛ր, կարող ես և պիտի՛ դառնաս։

4. Երբեք անզեն մի՛ եղիր։ Թող նախ հարևանները վայր դնեն իրենց զենքերը։

5. Եվ ո՛չ մի անխելամիտ՝ քո հողի վրա։ Խեղճերի արցունքից և թույլերի անարիությունից են քանդվում հայրենիքները։

6. Մի ժողովուրդ՝ մի ընտանիք։ Ազգերի մեջ գուցե և միայն դու ներքուստ պառակտված լինելու իրավունք չունես։

7. Եղի՛ր ուժեղ, էլի՛ ուժեղ և մի՛շտ ուժեղ։ Ժողովուրդները վերջ ի վերջո տեր են մնում ոչ թե նրան, ինչ որ նրանց տրվում է, ինչ որ մուրում են, այլ միայն նրան, ինչի որ արժանի են, ինչ որ իրենց սեփական ուժերով ապահովել են կարողանում

Գարեգին Նժդեհ #ԱզգԲանակ #ԵրկիրԱմրոց #միլիտարիզացիա
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🇦🇲Եղի՛ր ուժեղ, էլի՛ ուժեղ, և մի՛շտ ուժեղ: Ժողովուրդները վերջ ի վերջո տեր են մնում ո՛չ թե նրան՝ ինչ որ նրանց տրվում է, ինչ որ մուրում են, այլ միայն նրան՝ ինչի որ արժանի են, ինչ որ իրենց սեփական ուժերով ապահովել են կարողանում:

Շնորհավոր ծնունդդ Սպարապետ


#Նժդեհ
#ԱզգԲանակ
Հաջորդ մեքենադ պիկա՞պ

Ինչպես ցույց տվեց արցախյան վերջին պատերազմը, 5-րդ սերնդի պատերազմում բեռնատար մեծ փոխադրամիջոցները, ինչպես Կամազը, Ուրալը և այլն, դառնում են հեշտ թիրախ՝ շատ մեծ մարդկային ու նյութական կորուստներով։ Իսկ եթե յուրաքանչյուր ստորաբաժանում ունենա պիկապ տեսակի մեքենաներ․

անձնակազմի ու նյութական, ֆինանսական կորուստները կնվազեն մի քանի անգամ,
արագության հաշվին դժվար կլինի որսալ, խոցել,
այս մեքենաները բավականին անցողունակ են, քանի որ ամենագնաց են,
այս մեքենաները նաև լավ բեռնատարեր են, ընդ որում՝ շատ ճիշտ է բեռները ցրել այսպիսի մեքենաների միջև կենտրոնացնելու փոխարեն,
առաջին իսկ պայթյունի դեպքում շարասյունը կարող է արագ ցրվել,
անձնակազմը կարող է արագ սկսել մարտ վարել հընթացս մեքենայից կամ ցատկել ու դիրքավորվել,
մեքենայի տանիքին կարելի է սարքավորել գնդացիր, հակատանկային միջոցներ, բեռնախցիկում՝ նույնիսկ ականանետեր կամ ռեակտիվ հրետանի,


Ի՞նչ կավելացնեք։

Եկե՛ք մտածենք երկակի նշանակությամբ․ ինչ գնում ենք մեզ համար, այնպես գնենք, որ պետք գա նաև այլ համատեքստերում։ 😉 Եթե ուզում ենք դառնալ #ԱզգԲանակ #ԵրկիրԱմրոց ։

🙋 Աջակցե՛ք մեզ։
Idram: 565382372
«ՈՄԱ ՎԱՆԱՁՈՐ» Ռազմահայրենասիրական ՀԿ
1510053545770100 AMD – ՀՀ դրամ
1510053545770101 USD – ԱՄՆ դոլար
1510053545770149 EUR – Եվրո
1510053545770158 RUB – Ռուբլի
ARCA / Master Card - 5473391010003101 Arman Kocharyan
Ովքեր ասում են, որ մենք թույլ ենք զինված և անկարող ենք պաշտպանել Հայաստանը․․․

ՄԵՆՔ կարող ենք ստեղծել ինժեներական կառույցներ և պաշտպանական բնագծեր երկրի ներսում։ Մեր լեռները կարող են դառնալ ամրացված շրջաններ՝ ներփորված ռմբապաստարաններով և պահեստներով։ Այո՛, հնարավոր է, որ մեր զենքերը ամենաժամանակակիցը չեն, բայց մենք կարող ենք մտնել գետնի տակ և լավ պատրաստվածության և մոտիվացիայի հաշվին դիմակայել։ Մի՛ մտածեք, թե հակառակորդը, իր առջև տեսնելով մոտիվացված և պատրաստված բանակի և աշխարհազորի, այդքան հեշտ կարող է կռվել մեր դեմ։

ԿԱՌՈՒՑԵԼ և ՄԱՐԶՎԵԼ․ ահա, թե ինչ պետք է անենք բոլորս։ Եվ դրա համար մենք ունենք և՛ պետական, և՛ անձնական միջոցներ։

Իսկ հիմա պատկերացրեք նվազագույնը 50 000 աշխարհազոր Արցախում և ամրացրած շրջաններում։ Եվ նվազագույնը 300 000 պահեստազոր և աշխարհազոր ՀՀ-ում և մի քանի պաշտպանական բնագծեր երկրում։

Եվ այո՛, արդեն հոգնեցնում է փնթփնթոցը ինչպես վերևից, այնպես էլ ներքևից։ Այդքան վախենալու չեն աղետներն ու պատերազմները, որքան անպատրաստվածությունն ու գիտելիքների բացակայությունը։
Հայաստանը պետք է դառնա Հայկական լեռնաշխարհի երկիր-ոզնին, որին կարելի է կոտրել, բայց միայն շատ թանկ գին վճարելով․․․ #ազգբանակ #երկիրամրոց #միլիտարիզացիա
Twitter Analytics: Measuring and Optimizing Your Social Media Impact